ԶԼՄ-ների՝ 170-ից ավելի ղեկավարներ մասնակցել են համաշխարհային հարցմանը, որը վերաբերում էր թիվ 1 քաղաքական գործչին, թիվ 1 գիտնականին և թիվ 1 մշակութային գործչին: «Թիվ 1 քաղաքական գործիչ» անվանակարգում անվիճելի առաջատարն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հաղորդել է «Իտառ-Տասս» լրատվական գործակալության ղեկավար Սերգեյ Միխայլովը:
«Թիվ 1 գիտնական» է ճանաչվել բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, 2013 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր Պիտեր Հիգսը:
«Լավագույն մշակութային գործիչ» է ճանաչվել ժամանակակից կարճ պատմվածքի վարպետ, կանադացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլիս Մոնրոն: